HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հյուրանոցի սեփականատերը պետությունից 15,7 մլն դրամ է հափշտակել․ ԱՀ ՔԿ

ԱՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավել հյուրանոցային ծառայությունների մատուցմամբ զբաղվող ԱՁ տնօրենը, ով 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ մնացած բնակավայրերից տեղահանված բնակչությանը իրեն պատկանող ԱՁ-ի հյուրանոցային տնտեսության օբյեկտներում տեղավորելու տեսքով ծառայությունների մատուցման համար ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ կնքված հյուրանոցային ծառայությունների մատուցման պայմանագրի հիման վրա փաստ հաստատող պաշտոնական փաստաթղթերում շահադիտական դրդումներից ելնելով, ուրիշի գույքը խարդախությամբ հափշտակելու միասնական դիտավորությամբ, 2021թ. ապրիլ-նոյեմբեր ամիսներին, ներառելով ակնհայտ կեղծ տեղեկություններ և կազմելով կեղծ պաշտոնական փաստաթղթեր պետությունից խարդախությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 15 մլն 740 000 դրամ գումար՝ պետությանը պատճառելով նույն գումարի գույքային վնաս:

Նախաքննությունը շարունակվում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter