HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օդի ջերմաստիճանը փետրվարի 7-9-ին կբարձրանա 6-8 աստիճանով, 10-ին՝ նույնքանով կնվազի

ՇՄՆ Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսումը․

Երևանում փետրվարի 7-ի ցերեկը, 8-9-ին, 11-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 10-ին սպասվում են տեղումներ: 

Հանրապետության տարածքում` փետրվարի 7-ի ցերեկը, 8-9-ին, 11-ի ցերեկը, 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Փետրվարի 10-ին շրջանների զգալի մասում, 11-ի գիշերը և առավոտյան ժամերին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ:

Քամին՝ հարավ-արևմտյան 2-5մ/վրկ:

Փետրվարի 8-10-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը փետրվար 7-9-ին աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով, 10-ի ցերեկը նույնքանով կնվազի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter