HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բացահայտվել է ապօրինի կերպով զենք ձեռք բերելու և պահելու դեպք․ ՔԿ

Քննչական կոմիտեում (ՔԿ) քննվող քրեական գործով, որը հարուցվել է ԱԱԾ քննչական դեպարտամենտում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի և 236-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, բացահայտվել է ապօրինի կերպով զենք ձեռք բերելու, պահելու ևս մեկ դեպք:

ՔԿ-ի փոխանցմամբ՝ 57-ամյա տղամարդու կողմից իր երկու որդիների և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով տարբեր տեսակի ատրճանակներ և ինքնաձիգեր, ինչպես նաև դրանք համալրող դետալներ պատրաստելու և նորոգելու, դրանք փոխադրելու և իրացնելու դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում 2022թ. փետրվարի 2-ին Երևանի 59-ամյա բնակչի տանն իրականացվել է խուզարկություն, որի արդյունքում հայտնաբերվել և առգրավվել է ապօրինի կերպով ձեռք բերված՝ ակոսափող հրազեն հանդիսացող, 7,62 մմ տրամաչափի «ՏՏ» մոդելի ատրճանակ՝ իր 2 փամփշտատուփերով:

Հիշյալ դեպքի առթիվ հարուցվել է նոր քրեական գործ, որի նախաքննությունն իրականացվում է առանձին վարույթում: 

Նշված քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ` 59-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննությունը շարունակվում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter