11-ամյա պատանին դահուկներով սահելիս կորցրել է կառավարումը, բախվել արգելապատնեշի սյանը և մահացել
Քննչական կոմիտեում միջոցներ են ձեռնարկվում՝ 11-ամյա պատանու մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:
ՔԿ-ի հաղորդմամբ՝ տվյալներ են ձեռք բերվել, որ 2022թ. փետրվարի 5-ին` ժամը 15:30-ի սահմաններում, Ծաղկաձոր քաղաքում դահուկներով սահելիս, 11-ամյա պատանին կորցրել է կառավարումը, դուրս եկել դահուկուղուց, բախվել արգելապատնեշի սյանը և գիտակցության չգալով՝ մահացել:
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել