Մահվան ելքով ավտովթարներ Տավուշի և Արագածոտնի մարզերում
Գանձաքար գյուղի սկզբնամասում 2022թ. փետրվարի 7-ին տեղի ունեցած մահվան ելքով ավտովթարի դեպքի առթիվ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ:
Նախնական տվյալներով, ՔԿ հաղորդմամբ, ժամը 01:10-ի սահմաններում, տղամարդն իր «BMW» մակնիշի ավտոմեքենայով, հիշյալ գյուղի սկզբնամասում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթյա արգելապատնեշին և տեղում մահացել, իսկ ուղևորը դիմել է բուժօգնության։
Նշանակվել են դատաբժշկական և դատաավտոտեխնիկական փորձաքննություններ։
Մեկ այլ ավտովթար, կրկին մահվան ելքով, տեղի է ունեցել 2022թ. փետրվարի 5-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում։ Ըստ ՔԿ հաղորդագրության, 42-ամյա տղամարդը, իր վարած «ԶԻԼ» մակնիշի բեռնատարով, հիշյալ վայրում դուրս է եկել երթևեկելի գոտուց, կողաշրջվել և ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է:
Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ՝ պարզելու Երևան-Գյումրի ավտոճանապարհի 58-րդ կմ հատվածում տեղի ունեցած մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքները:
«Կատարվել է դեպքի վայրի և տրանսպորտային միջոցի զննություն: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է ՔԿ հաղորդագրության մեջ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել