HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Արագածոտնի մարզի դատավոր Արթուր Մարգարյանի լիազորությունները դադարել են

Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մարգարյանի լիազորությունները դադարել են: Այս մասին տեղեկանում ենք court.am կայքից: Դատավորի լիազորությունները դադարել են՝ իր դիմումի համաձայն:

«Հիմք ընդունելով Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ալբերտի Մարգարյանի կողմից 2022 թվականի հունվարի 31-ին ստացված հրաժարականի վերաբերյալ դիմումը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, 160-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 2-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է 

  1. 2022 թվականի փետրվարի 7-ից Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ալբերտի Մարգարյանի լիազորությունները համարել դադարած»,- ասված է ԲԴԽ որոշման մեջ:

Դատավոր Արթուր Մարգարյանը մեզ փոխանցեց, որ դիմումը պայմանավորված է առողջական խնդիրներով, հրաժարականի որևէ այլ պատճառ չկա:

Նշենք, որ Արթուր Մարգարյանն Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է նշանակվել 2011 թ. հոկտեմբերի 17-ին:  2018 թվականի հուլիսի 17-ին նա նշանակվել է Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով: Այս պահին Մարգարյանը դատարանի նախագահ չէր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter