HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սպա-իրավաբանների մասնագիտական հավաք ՊՆ վարչական համալիրում

Հայաստանի զինված ուժերի 2022 թվականի ուսումնական տարվա պատրաստության պլանի համաձայն՝ փետրվարի 1-ից 4-ը ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է զորամիավորումների, զորամասերի և ռազմաուսումնական հաստատությունների սպա-իրավաբանների մասնագիտական հավաք:

ՊՆ հաղորդմամբ, հավաքին հրավիրված էին նաև ՀՀ զինվորական դատախազության, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, Փաստաբանների պալատի, ՊՆ Ռազմական ոստիկանության, ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի և ՊՆ-ին կից հասարակական խորհրդի ներկայացուցիչներ:

«ՊՆ իրավաբանական վարչության կազմակերպած մասնագիտական հավաքի ընթացքում առանձնահատուկ ուշադրության են արժանացել զինված ուժերում իրավական ուսուցման, իրավակարգի ապահովման և օրինականության ամրապնդմանն ուղղված միջոցառումների կազմակերպման, իրավապահ մարմինների հետ համագործակցության խորացման և զինծառայողների իրավագիտակցության բարձրացման հետ կապված հարցերը:

Հավաքի մասնակիցներն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել Հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին»,- հայտնում է ՊՆ լրատվական ծառայությունը։:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter