Կորոնավիրուսային սահմանափակումների դեմ բողոքի ցույցերի պատճառով Օտտավայում արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել
Օտտավայի քաղաքապետ Ջիմ Ուոթսոնը արտակարգ դրության ռեժիմ է սահմանել Կանադայի մայրաքաղաքում։ Պատճառը կորոնավիրուսային նոր սահմանափակումների դեմ ընթացող բողոքի ցույցերն են։ Դրա մասնակիցները բողոքում են, որ 14-օրյա կարանտին է սահմանվել ԱՄՆ-ից ժամանած կանադացի չպատվաստված հեռագնաց վարորդների համար։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ բողոքի ցույցերը լուրջ վտանգ և սպառնալիք են ստեղծում բնակիչների անվտանգության համար։ «Արտակարգ դրության ռեժիմի սահմանումը ցույց է տալիս առաջացած անվտանգության սպառնալիքների ողջ լրջությունը։ Խաղասեղանին քաղաքացիների անվտանգությունն է, որին սպառնում են շարունակվող բողոքի ցույցերը։ Արտակարգ դրության ռեժիմը նաև ընդգծում է իշխանության մյուս կառույցների կողմից անհրաժեշտ օգնությունը»,- հայտարարել է Ուոթսոնը։
Could ongoing protests in Ottawa change what future demonstrations look like in Canada? Experts @MichaelKempa1 and @krodger2 discuss the police response and what the protesters stand to win — and lose — by hunkering down in the nation’s capital. #cdnpolihttps://t.co/iF5uA7Yr6s pic.twitter.com/kDxoHI1ELB
— CBC's The House (@CBCTheHouse) February 5, 2022
Փետրվարի 6-ին կանադական CFRA ռադիոկայանին տված հարցազրույցում Ջիմ Ուոթսունը նշել էր, որ բողոքի ցույցերը դուրս են եկել վերահսկողությունից, իսկ ոստիկանների թիվը բավարար չէ ցուցարարներին կանգնեցնելու համար։
Պարտադիր պատվաստման դեմ բողոքի ցույցերն Օտտավայում սկսվել են հունվարի 23-ին, երբ հեռագնաց վարորդների շարասյունը Վանկուվերից շարժվել էր Կանադայի մայրաքաղաք՝ որպես ԱՄՆ-ի սահմանը հատելիս պարտադիր պատվաստման պահանջի դեմ բողոք և մյուս ցուցարարների հետ միասին զբաղեցրել քաղաքի կենտրոնը։
#Kanada, Coutts, Grenze zwischen den USA und Kanada heute Nacht:
— henning rosenbusch (@rosenbusch_) February 4, 2022
Der Protest für die Freiheit von Truckern, Farmern und allen Kanadiern geht unvermindert weiter.#NoVaccinePassportsAnywhere
pic.twitter.com/pUayzeEMfE
Բեռնատարների վարորդները պահանջում էին ԱՄՆ-ից Կանադա վերադարձող չպատվաստված վարորդների համար չեղարկել 14-օրյա կարանտինը, իսկ ավելի ուշ հանդես եկան Կանադայում կորոնավիրուսային բոլոր սահմանափակումների դեմ։
The crowd at Parliament Hill in Ottawa breaks into an impromptu round of O Canada.
— The Post Millennial (@TPostMillennial) January 29, 2022
Footage by @PuffinsPictures pic.twitter.com/rlniykKc4E
CTV-ն հայտնում է, որ բեռնատարների վարորդները շատ են աղմկում, ինչը խանգարում է տեղի բնակիչներին։ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն քննադատել է ցուցարարներին, իսկ այնուհետ, անվտանգության նկատառումներից ելնելով, ընտանիքի հետ լքել նստավայրը։
Ոստիկանությունն ի սկզբանե չէր միջամտում բողոքի ցույցերին, սակայն բողոքի հերթական ալիքից հետո՝ փետրվարի 5-ին, ոստիկանները փոխեցին իրենց մարտավարությունը և սկսեցինօրական 450-ից ավելի տուգանք գրել։
Լուսանկարը՝ CNN-ից
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել