
Հանձնաժողովերի նախագահները կուտակումները բացատրում են ընտրողների ակտիվությամբ
Ավանի եւ Նոր Նորք համայնքի թիվ 1/15 ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահ Նորայր Ադամյանը «Հետք»-ին հայտնեց, որ ժամը 08.00-ից սկսած` ընտրողները բարձր ակտիվություն են ցուցաբերում: Այդ ակտիվությամբ էլ նա բացատրում է ընտրատեղամասի մոտ առկա կուտակումները: Ընտրատեղամասում ներկա վստահված անձինք եւ դիտորդները որեւէ արտառոց դեպք մինչ այս պահը չէին գրանցել:
Նույն համայնքի թիվ 1/32 ընտրատեղամասում, որ տեղակայված է Դերենիկ Դեմիրճյանի անվան դպրոցում, եւս գրանցվել էր ընտրողների բարձր ակտիվություն: Հանձնաժողովի նախագահ Գուրգեն Վարդանյանի տվյալներով` 14.30-ի դրությամբ ընտրատեղամասի 1800 ընտրողից քվեարկության արդեն մասնակցել էր 650 ընտրող:
Նույն դպրոցի հարեւանությամբ տեղակայված թիվ 1/33 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Էդուարդ Թեւանյանն առանձնացրեց ցնդող թանաքով դրոշմակնիքի խնդիրը, որն առկար էր ամբողջ հանրապետության տարածքում:
Նշված ընտրատեղամասերում ՕԵԿ-ի, «Ժառանգության» եւ ՀՅԴ-ի վստահված անձինք գոհ էին քվեարկության ընթացքից եւ ընտրողների ցուցաբերած ակտիվությունից:
Փաստենք, որ այցելած երեք ընտրատեղամասերից դուրս առկա էին երիտասարդների կուտակումներ:
Մեկնաբանել