Բալային համակարգը չեղարկելու նախագիծը մերժվեց
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ մերժեց «Հայաստան» խմբակցության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է չեղարկել ճանապարհային երթևեկության խախտումների դեպքում կիրառվող բալային համակարգը: Այն մերժվեց 42 կողմ, 46 դեմ ձայներով:
Նախագծի հեղինակման համար ընդդիմադիր պատգամավորներն այն հիմնավորումն էին ներկայացնում, որ սահմանադրության համաձայն` նույն արարքի համար կրկնակի պատասխանատվությունն արգելվում է, իսկ գործող օրենքով օրինազանց վարորդները և տուգանային միավորներ են կորցնում և դրամական տուգանք ստանում:
Իշխանականները հակադարձում էին` տուգանային միավորը տուգանքի հետ համակցվելու պարագայում դառնում է լրացուցիչ միջոց: Պատգամավորները նաև նշում էին, որ վարորդները միաժամանակ չեն զրկվում վարորդական իրավունքից և ֆինանսական բեռ կրում: Եթե 9 բալը լրանում է, անձը 6 ամսով զրկվում է վարելու իրավունքից, սակայն այդ վերջին խախտման համար տուգանք չի վճարում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել