
Գեղամ Մանուկյանը զրկվեց մեկ նիստի ընթացքում խոսելու իրավունքից
ԱԺ նախագահի պաշտոնակատար Հակոբ Արշակյանն ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանին զրկեց մեկ նիստի ընթացքում խոսելու իարվունքից: Պատճառը` իշխանական պատգամավորների ելույթների ժամանակ Մանուկյանի տեղից արձագանքելն էր:
Նախ նա տեղից խոսում էր Սոնա Ղազարյանի ելույթի ժամանակ, երբ վերջինս ձեռքն ուղղեց դեպի ընդդիմությունն ու ասաց, որ իրենց քաղաքական թիմը վերջ է տալու այն երևույթներին, որոնցով առաջնորդվում էին աջ կողմում նստած գործընկերները:
Այնուհետև Գեղամ Մանուկյանը տեղից արձագանքում էր Վահագն Ալեքսանյանի ելույթի ժամանակ:
Նախագահողը նախ նախազգուշացում հայտարարեց Մանուկյանին, ապա զրկեց խոսելու իրավունքից:
«Պարո՛ն Մանուկյան, հասկացանք որ Ձեր ծնունդն է այսօր, բայց խնդրում եմ տեղից չարձագանքել ելույթներին»,- ասաց Արշակյանը, ապա զրկեց պատգամավորին մեկ նիստի ընթացքում խոսելու իրավունքից:
Մեկնաբանել