Օդի ջերմաստիճանը փետրվարի 9-ին կբարձրանա 2-4, 10-ին կնվազի 4-6 աստիճանով
ՇՄՆ Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսումը․
Երևանում փետրվարի 9-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 10-ին, 11-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:
Հանրապետության տարածքում փետրվարի 9-ի ցերեկը, 11-ին, 14-ի ցերեկը առանձին շրջաններում, 10-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:
Փետրվարի 12-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան 2-5մ/վրկ:
Փետրվարի 9-10-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 9-ի ցերեկը կբարձրանա 2-4, 10-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել