HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Փաշինյանը վերահաստատում է` քաղաքացին տուգանքի մատերիալ չէ

Ազգային ժողով-Կառավարության հարցուպատասխանի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանն անդրադարձավ ընդդիմության` վերջին շրջանի հեղինակած նախագծերին, որոնք մասնավորապես վերաբերում են վարչական իրավախախտումներին: Ըստ նրա` ընդդիմադիրները հայտարարում են, թե իշխանությունը շեղվել է հեղափոխության օրակարգից, մասավորապես Փաշինյանի այն հայտարարությունից, թե քաղաքացին տուգանքի մատերիալ չէ․

Պատգամավորը խնդրեց հստակեցնել` գործադիրի համար քաղաքացին տուգանքի մատերիա՞լ է, թե՞ ոչ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց` ընդդիմությունը տարբեր քննարկումների ժամանակ հայտարարություններ է անում, որոնք հարցուպատասխանին ուղիղ տեքստով չի հնչեցնում:

«Այո՛, ես անձամբ եմ ասել` ՀՀ քաղաքացին տուգանքի մատերիալ չէ, և դա ասել եմ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման տուգանքի համակարգի վերաբերյալ, իսկ ինչով էր այդ համակարգը դարձնում քաղաքացուն տուգանքի մատերիալ և ինչով էսօր չի դարձնում: 2018-ից առաջ գոյություն ուներ համակարգ, որը քաղաքացուն ասում էր` խախտում ես անում, խնդիր չունես, տուգանվի՛ր, էլի արա խախտում, անսահմանափակ խախտում արա՛, տուգանվի՛ր»,-ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով` մինչև 2018-ի դեպքերը նույնիսկ 500 հազար դրամանոց, այսպես կոչված էլիտար տուգանքներ են եղել:

«Հեղափոխությունից հետո մենք նախ 15 իրավախախտման փոփոխություն արեցինք, դրանցով նախ քաղաքացին ստանում է բանավոր զշուշացում, չի տուգանվում: Նաև մենք տուգանքների չափն իջեցրինք, շատ դեպքերում ընդհանրապես հանեցինք: Մենք քաղաքացուն ասացինք, եթե ինքը 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9 խախտում է անում, նշանակում է խնդիր ունի, ասում ենք որոշակի սանկցիաների դեպքում կզրվես վարորդական իրավունքից»,- ասաց Փաշինյանը:

Փաշինյանը համաձայնեց` հայտարարել է, որ քաղաքացին տուգանվելու մատերիալ չէ, և լիարժեք կերպով այդ հայտարարությունը կյանքի է կոչված, ապա հիշեցրեց, որ նաև 2018-ին ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների համաներում են հայտարարել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter