HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Փաշինյանը` ընդդիմությանը. «Քաղաքական մեծամասնությունը արձագանքել է․ դուրներդ չի գալիս, դուք արձագանքեք»

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանին խնդրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին պատասխանել այն անձանց, ովքեր պարբերաբար հիշեցնում են, որ Փաշինյանը ընդդիմադիր եղած ժամանակ ունեցել է այլ կարծիք, իսկ իշխանության գալուց հետո` ամբողջովին այլ:

Նիկոլ Փաշինյանն արձագանքեց` ժամանակին ասել է, որ բուհերը կուսակցական չպետք է լինեն, բայց պարզվել է, որ բուհերում կուսակցական թաքնված բջիջներ են ծվարել:

«Ասել էինք, որ քաղաքական նշանակումներ դիվանագիտական ծառայության մեջ սահմանափակ ենք անելու, բայց հիմա ասում ենք՝ ոչ, սահմանափակ չենք անելու»,- հայտարարեց Փաշինյանը:

Նրա խոսքով` Հայաստանը միջազգային գործընկերներից ստանում է արձագանք առ այն, որ այժմ ժողովրդավարական պետություն է, և ընտրությունները չեն կեղծվում:

«Հայաստանում իրադարձություններ են եղել, դուք ինձ ավտոմատով տեսե՞լ եք փողոցներում քայլելիս, կամ որ ասում են՝ ՝Հայաստանի հետ այսպես են վարվում: Բա որ Ղարաբաղ այցելության համար միջազգային հայտնի լրագրողի ձերբակալում, արտահանձնում էին Ադրբեջանին, դա Հայաստանի նկատմամբ ապտա՞կ էր, թե՞ ապտակ չէր։ Երբ սկսվեց զենքի միլիարդների վաճառքը Ադրբեջանին, բա ո՞ւր էիք, բա ինչո՞ւ ձայն չէիք հանում: Կամ ասում են ՝ՀՀ կառավարությունը Հայաստանի հասցեին հնչած բաներին լավ չի արձագանքում՝, քաղաքական մեծամասնությունը արձագանքել է, դուրներդ չի գալիս, դուք արձագանքեք։ Դուք կարո՞ղ է Հայաստանից չեք կամ կարո՞ղ է Հայաստանը չեք ներկայացնում, կամ կարող է հարցական նշանը հանենք այս նախադասության վրայից»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter