HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Լիտվայի նախագահը պատրաստվում է մշտական հիմունքներով երկրում տեղակայել ամերիկյան զորքեր

Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան հայտնել է, որ դիմել է ԱՄՆ իշխանություններին՝ այդ երկրի տարածքում մշտական հիմունքներով ամերիկյան զորքերի տեղակայման խնդրանքով։ Այդ մասին գրում է Reuters պարբերականը։

«Իհարկե մենք բանակցություններ կվարենք ԱՄՆ-ի հետ այն մասին, որ ամերիկյան զինծառայողների ռոտացիոն ուժերը մշտապես գտնվեն Լիտվայում»,- տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Նաուսեդան։ Լիտվայի նախագահի կարծիքով՝ ՆԱՏՕ-ի կողմից նման քայլը լավագույն ձևով կծառայի զսպման քաղաքականությանը և կօգնի ուժեղացնել անվտանգությունը ոչ միայն Լիտվայում, այլև ողջ տարածաշրջանում։ 

Այս ամիս ավելի վաղ Գիտանաս Նաուսեդան հայտնել էր, որ Գերմանիայի ու ԱՄՆ-ի հետ բանակցություններ է վարում Լիտվայում օտարերկրյա ռազմական անձնակազմի ավելացման շուրջ։ Լիտվայի նախագահն այդ մասին հայտնել էր Ուկրաինայի հետ սահմանին, այդ թվում Բելառուսում 100 000 ռուս զինծառայողների տեղակայման լուրերի ֆոնին։ Նաուսեդան նշել էր, որ դրա պատճառով Լիտվան բախվել է 1990-1991 թվականներին անկախության վերականգնումից ի վեր ամենավտանգավոր իրավիճակին։

Բալթյան երկրներում ԱՄՆ զինծառայողների ռոտացիան իրականացվել է 2014-2017 թվականներին՝ ի պատասխան Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունների։ Այն բանից հետո, երբ Լիտվայում, Լատվիայում, Էստոնիայում և Լեհաստանում ստեղծվեցին ՆԱՏՕ-ի միջազգային գումարտակներ, ամերիկյան ստորաբաժանումները ժամանակավորապես հանվեցին Բալթյան երկրներից։ Սակայն 2019 թվականից ԱՄՆ-ն դարձյալ իր ռոտացիոն մարտական խմբերը (մոտ 500 զինծառայող) տեղակայում է Լիտվայում։

Լուսանկարը՝ Associated Press գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter