HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՃՏՊ Ստեփանակերտ-Շուշի ավտոճանապարհին․ կա տուժած

Փետրվարի 9-ին ժամը 19:35-ին Արցախի ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունից հաղորդում է ստացվել, որ ժամը 18:00-ին ճակատի, վերին հունքային շրջանի սալջարդ պատռված վերքով, աջից 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ կողերի փակ կոտրվածքով և մարմնի բազմաթիվ սալջարդ վնասվածքներով «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ է տեղափոխվել 35-ամյա բնակիչ Ն. Հ. (հաշվառված է Շահումյանի շրջան ք. Քարվաճառ քաղաքում)։

Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հայտնում է, որ դեպքի վայր մեկնած ԱՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողները և ԱԻ պետական ծառայության փրկարարները պարզել են, որ նույն օրը ժամը 17:10-ի սահմաններում, Ստեփանակերտ-Շուշի ավտոճանապարհի 10-րդ կիլոմետրին, Ա.Պ.-ն (ծնված 1976թ., բն. է ՀՀ ք. Երևան) իր վարած «Մերսեդես-բենց» ավտոմեքենայով վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով ուղևոր՝ Ն. Հ-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter