
Առաջարկվում է բարձրացնել դատավորների, դատախազների, քննիչների կենսաթոշակները
Կառավարությունն առաջարկում է բարձրացնել դատավորների, դատախազների, քննիչների կենսաթոշակները։ Գործադիրը փետրվարի 10-ի նիստում հավանություն տվեց «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծին: Օրենքի նախագծի փաթեթը կքննարկվի նաև Ազգային ժողովում։
Դատախազների և քննչական մարմիններում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց համար կսահմանվեն կենսաթոշակային ապահովության միասնական պայմաններ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագծի քննարկման ժամանակ հայնեց, որ նման հարցերն ունեն հանրային զգայունություն։ Նա մի դեպք հիշեց, երբ քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ նրանցից մեկն ասել է, որ «այս երկրում արդարություն չկա, արդարադատություն չկա, իսկ դուք դատավորների, դատախազների, քննիչների աշխատավարձը կամ թոշակն եք բարձրացնում»։
«Արձագանքելով քաղաքացուն՝ ասացի, որ Ձեր նշած պատճառով ենք բոլոր այդ քայլերը ձեռնարկում, դա անում ենք, որպեսզի հնարավորինս որակյալ ծառայություն մատուցվի Հայաստանի քաղաքացիներին»,- նշեց վարչապետը։
Մեկնաբանել