HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Հայկ Մամիջանյան. «Բոլորս ենք ուզում խաղաղություն, բայց արժանապատիվ, այլ ոչ թե խաղաղություն, որը մուրում են»

Ամռանը և աշնանը Թուրքիայի նախագահը բազմիցս հայտարարել է, որ Հայաստան- Թուրքիա հարաբերությունների վերականգնման համար նախորդիվ հրապարակած նախապայմաններն ուժի մեջ են:

Խորհրդարանական ճեպազրույցին այսպես արձագանքեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը լրագրողի հարցին՝ կարո՞ղ է թվարկել Թուրքիայից եկող դրական ազդակներ, ինչպես տեսնում են իշխանությունները:

«Դրանց ավելացել է միջանցքային տրամաբանության շրջանակում ցամաքային կապի տրամադրումը Ադրբեջանին և Նախիջևանին, որից հետո Թուրքիայի փոխնախագահը հայտարարել է, որ Թուրքիայի հատուկ ջոկատայինները ակտիվորեն ներգրավված են եղել 44-օրյա պատերազմում: Դրանից հետո Չավուշօղլուն հայտարարել է, որ օդային կապի վերականգնման համար իրենք խորհրդակցել են Ադրբեջանի հետ և հետագայում խորհրդակցելու են իրենց եղբայրական Ադրբեջանի հետ»,-ասաց Հայկ Մամիջանյանը:

Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ այդ ամենը դրական ազդակ որակելու համար պետք  է ՔՊ-ական լինել: Նրա խոսքով, երբ Փաշինյանը որևէ երկրից դրական ազդակ ստանալու մասին է խոսում, ականատես ենք լինում հողային ու մարդկային կորուստների:

«Սարսափում եմ պատկերացնել՝ ինչ է լինելու այս ազդակների վերջը»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե տարածաշրջանում խաղաղություն հաստատելը եղել է բոլոր կառավարությունների օրակարգում, արդյոք ՀՀԿ-ն ապրիլյան պատերազմից հետո պատրաստվում էր Ադրբեջանի ու Թուրքիայի հետ խաղաղության դարաշրջան բացել, ՀՀԿ երիտթևի նախագահ Հայկ Մամիջանյանն ասաց. «Միայն խենթերը կարող են խաղաղություն չուզենալ, բայց խաղաղությունն ունի արժեք, և ինձ համար անհասկանալի է՝ ով ավելի լավ կպատկերացնի խաղաղության գինն ու արժեքը: Մարդիկ, ովքեր կերտել են առաջին և երկրորդ պատերազմների հաղթանակը, եղել են գերագույն հրամանար, թե Նիկոլ Փաշինյանը, որ մայիսին մասնակցում էր ապրիլյան պատերազմին: Բոլորս ենք ուզում խաղաղություն, բայց արժանապատիվ, այլ ոչ թե խաղաղություն, որը մուրում են»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter