HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Նորմալ ընթացք 12/28 ընտրատեղամասում

12/28 ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահ Անթառամ Մելիքյանը նշեց, որ ընտրողների մասնակցությունը բավարար է, 1840 ընտրողից այս պահի դրությամբ մասնակցել է ավելի քան 800-ը: Ընտրատարածքում «Ժառանգության» թեկնածու Անահիտ Բախշյանի վստահված անձ Մարինա Մերեշավյանցը հայտնեց, որ ընտրություններից դժգոհություններ չկան, ամեն ինչ ընթանում է իր հունով: «Առավոտյան եղել են կուտակումներ, որը կապված է ընտրողների ակտիվության հետ, սակայն այս պահին ամեն ինչ հանգիստ է»,- հավաստեց Մելիքյանը: Այս ընտրատեղամասի առջեւ հավաքված են մի խումբ երիտասարդներ եւ նրանցից անջատ՝ մի խումբ ոստիկաններ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter