HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արայիկ Հարությունյանը նոր նշանակումներ է կատարել

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը տեղեկացնում է , որ Արայիկ Հարությունյանը նոր նշանակումներ է կատարել:
 
Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Նորայր Մուսայելյանը նշանակվել է գյուղատնտեսության նախարար:
 
Երկրի ղեկավարը հաստատել է նաև կառավարության որոշումներ, համաձայն որոնց՝ Արմեն Ղահրամանյանն ազատվել է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:
 
Համլետ Ապրեսյանը նշանակվել է Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար՝ ազատվելով ԱՀ ջրային կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից:
 
Վահրամ Ղահրամանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության նյութական վնասների հարցերի կոմիտեի նախագահ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter