Այգեզարդ գյուղի տներից մեկում ապօրինի պահվող զինամթերք ու թմրանյութ է հայտնաբերվել
Հարուցված քրեական գործի շրջանակներում՝ փետրվարի 8-ին Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները խուզարկել են Այգեզարդ գյուղի տունն ու կից շինությունները:
Ըստ ոստիկանության հաղորդագրության՝ ավտոտնակում հայտնաբերվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգի 31 փամփուշտ, իսկ բակից՝ մետաղյա մահակ: Իրավապահները խուզարկությամբ տան տարբեր հատվածներից հայտնաբերել են 5 փաթեթ՝ ընդհանուր մոտ 150 գրամ չորացված, մանրացված թմրամիջոցի նմանվող զանգվածներով և մոտ 20 սմ կանեփի չորացած ճյուղ: Ըստ տանտիրոջ՝ բուսական զանգվածները թմրամիջոց են, իսկ փամփուշտները գտել էր տարիներ առաջ՝ Արցախում։
«Նշանակվել են փորձաքննություններ: Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է»,- ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել