HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կասեցվել է հացի 3 արտադրամասի գործունեություն

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը տեղեկացնում է, որ Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել անհատ ձեռնարկատերեր Քրիստինե Կիրակոսյանին (քաղաք Վանաձոր), Ջուլիետա Դարբինյանին (քաղաք Աբովյան) և Մհեր Հակոբյանին (քաղաք Վարդենիս) պատկանող հացի արտադրամասերում: 

«Հայտնաբերել սանիտարահիգիենիկ նորմերի մի շարք խախտումներ: 

Ընդհանուր առմամբ՝ արտադրամասերի պատերն ու առաստաղը, արտադրական սենքերը չեն պահվել մաքուր և նորոգ վիճակում, արտադրամասերի վարչատնտեսական և կենցաղային բաժինները առանձնացված չեն եղել սննդամթերքի պահպանման հատվածից, հումքը և մյուս բաղադրիչները չեն պահվում դրանց փչացումը և աղտոտումը կանխարգելող պայմաններում, սննդի շղթայում ներգրավված անձնակազմը չի կրում համապատասխան հագուստ, Վանաձորի և վարդենիսի արտադրամասերի անձնակազմը չի ենթարկվել պարտադիր նախնական բժշկական զննության և չեն ունեցել սանիտարական գրքույկներ, Վարդենիսում՝ արտադրամասը նաև ապահովված չի եղել սանհանգույցով և հանդերձարանով:

Արտադրամասերի արտադրական գործունեությունը կասեցվել է:

Սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար»,-նշված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter