HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«ՀԺ». Փողերդ` իմ բանկում

Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը երեկ «ՀԺ»-ի թղթակցի հետ զրույցում հաստատել է, որ քաղաքապետարանին ենթակա բոլոր դպրոցների արտաբյուջետային հաշիվները «Առեքսիմբանկում» են:

Սա ուշագրավ է նրանով, որ այդ բանկը պատկանում է ռուսական «Գազպրոմին»: Այն «Գազպրոմին», որին պատկանում է նաև «Հայռուսգազարդը»: Իսկ Երևանի ներկայիս քաղաքապետ Կարեն Կարապետյանը «Հայռուսգազարդի» նախկին գլխավոր տնօրենն է և հիմա էլ համարվում է «Հայռուսգազադի» ստվերային ղեկավարը:

Այլ կերպ ասած, քաղաքապետարանի ենթակայության դպրոցների արտաբյուջետային հաշիվները այնքան էլ պատահականորեն չեն հայտնվել «Առեքսիմբանկում», և Երևանի գործող քաղաքապետը այդ հարցում շահագրգռվածություն ունի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter