HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 87 ավտոմեքենա

Փետրվարի 7-ից 10-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 15 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում, Արարատի մարզի Մասիս, Գեղարքունիքի մարզի Սևան, Սյունիքի մարզի Կապան քաղաքներում, Ծղուկ գյուղում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Եղեգնաձոր, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքներում, Արագած, Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղերում, Ամասիա-Բերդաշեն և Մարտունի-Գետափ ավտոճանապարհներին:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդմամբ՝ դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 87 ավտոմեքենա և 30 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter