HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 181 նոր դեպք

Արցախի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ փետրվարի 11-ի` ժամը 11:00-ի դրությամբ Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 181 նոր դեպք, այդ թվում՝ երեխաներ։ Կատարվել է 413 թեստավորում։

Ստացիոնար բուժում է ստանում 43 քաղաքացի։

Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 4557 թեստավորում,հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 1268 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով  մահվան 20 դեպք է արձանագրվել:

Արցախի առողջապահության նախարարությունը հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու:

Նախարարությունը տեղեկացնում է, որ անհրաժեշտ է հանրապետության բնակչությունը՝ օր առաջ պատվաստվի (COVID-19)-ի դեմ պատվաստանյութով՝ պահպանելով Ձեր և Ձեր հարազատների առողջությունը:

Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները իրականացվում է ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում՝ աշխատանքային օրերին ժամը 9:00-16։00, շաբաթ օրը՝10:00-14:00, «Արևիկ» բուժմիավորումում, Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջանային բուժմիավորումներում:

Պատվաստումների վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար կարող եք աշխատանքային ժամերին՝ 9։00-17։00 զանգահարել 047-94-32-27 հեռախոսահամարին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter