HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարմիր շուկայի ուղղությամբ արձակված կրակահերթի առթիվ ոստիկանությունն իրականացնում է նյութական հետքերի հայտնաբերման գործողություններ

Արցախի դատախազությունը հայտնում է, որ ոստիկանության ծառայողները Կարմիր շուկայի հարևանությամբ գտնվող ադրբաջանական դիրքերից բնակելի տների ուղղությամբ արձակված կրակահերթի կապակցությամբ իրականացնում են հանցագործության նյութական հետքերի հայտնաբերմանն ու ամրագրմանն ուղղված գործողություններ:

Նշենք, որ փետրվարի 11-ին ժամը 06:00-ի սահմաններում Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքի հարևանությամբ տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերից կրակոցներ են արձակվել բնակելի տների ուղղությամբ, որի հետևանքով գնդակներից մեկը խոցել է նշված գյուղի բնակչի տան պատուհանը և թափանցել հյուրասենյակ: Բարեբախտաբար դեպքի պահին սենյակում գտնվող՝ տանտիրոջ անչափահաս երեխաներն ու կինը չեն վնասվել:

Արցախի դատախազությունը նշում է, որ դեպքի մասին անմիջապես հաղորդվել է ռուսական խաղաղապահ զորակազմում ընդգրկված դատախազին:

Դեպքի կապակցությամբ իրականացվող մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողությունն ու դատավարական ղեկավարումն իրականացվում է ԱՀ Մարտունու շրջանի դատախազության կողմից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter