HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալ Օլեգ Խրամովին

Փետրվարի 11-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալ Օլեգ Խրամովին, ով ժամանել է Երևան՝ տեղեկատվական անվտանգության ապահովման հարցերով հայ-ռուսական միջգերատեսչական խորհրդակցություններին մասնակցելու նպատակով: Այս մասին հայտնում է Անվտանգության խորհրդի գրասենյակը։

Հանդիպման սկզբում Ա. Գրիգորյանն ընդգծել է վերջին երկու օրերին հայ-ռուսական միջգերատեսչական խորհրդակցությունների շրջանակներում տարվող աշխատանքների արդյունավետությունը: Այս համատեքստում կողմերը նաև բարձր են գնահատել Հայաստանի և Ռուսաստանի Անվտանգության խորհուրդների գրասենյակների միջև համագործակցության մակարդակը:

Անդրադառնալով երկկողմ հետաքրքրություն ներկայացնող կարևոր հարցերի՝ ՀՀ ԱԽ քարտուղարը և ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալը շեշտել են տեղեկատվական անվտանգության ոլորտում համագործակցության շարունակականության անհրաժեշտությունը:

Հանդիպման ընթացքում կողմերը նաև անդրադարձել են ապագայում իրականացվելիք քայլերին և ձեռքբերված միջգերատեսչական համաձայնությունների իրականացմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter