HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կասեցվել է «Խաչիկ» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի կետի գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պետի որոշմամբ՝ կասեցվել է «Խաչիկ» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի կետի գործունեությունը:

Նշվում է, որ որոշումը հիմնավորված է Տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների վերահսկողական միջոցառումների արդյունքներով: Մասնավորապես՝ ստուգմամբ հայտնաբերվել է, որ հանրային սննդի կետում մաքուր և նորոգված չեն արտադրական, օժանդակ և կենցաղային սենքերը, չեն ապահովվել հիգենիկ պատշաճ գործելակերպի կանոնները, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները գործիքներն ու այլ պարագաները չեն ենթարկվել  պատշաճ մաքրման և ախտահանման, չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ՝ կենդանիների, միջատների, մուտքը սննդամթերքի պատրաստման, մշակման, պահման և տեղափոխման տարածքներ կանխելու ուղղությամբ:

Սահմանվել է խախտումները վերացնելու ժամկետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter