Հանձնաժողովի աշխատանքը խոչընդոտելու վերաբերյալ ահազանգը չի հաստատվել
ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ 2012թ. այսօր` ժամը 09:47-ին, ԱԺ պատգամավորի թեկնածու Անահիտ Բախշյանից ՀՀ գլխավոր դատախազության թեժ գծով ստացվել էր հաղորդում այն մասին, որ Կարբի գյուղի գյուղապետը խոչընդոտում է հանձնաժողովի աշխատանքներին:
Արագածոտնի մարզի դատախազության հանձնարարությամբ ոստիկանության բաժնում կատարված ուսումնասիրությունների արդյունքներով հիշյալ համայնքի ղեկավար Ֆրունզիկ Նազարեթյանի կողմից տեղամասին ընտրական հանձնաժողովի աշխատանքները խոչընդոտելու վերաբերյալ ահազանգը չի հաստատվել:
Պարզվել է, որ տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ, «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Եպրաքսյա Մաթեւոսյանն անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել վստահված անձանց նկատմամբ, բղավել: Վերջններս դիտողություն են արել հանձնաժողովի նախագահին՝ դրսեւորած վարքագծի համար:
Հանձնաժողովի աշխատանքները չեն խոչընդոտվել եւ այն շարունակում է բնականոն աշխատանքը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել