HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՔՏՀԱ տեսչական մարմինը փետրվարի 1-11-ը մայրաքաղաքում դիտարկել է 373 տրանսպորտային միջոց

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինն այսօր՝ փետրվարի 11-ին վերահսկողական աշխատանքներ է  իրականացրել Երևանի Էրեբունի վարչական շրջանում։ 

Ըստ տեսչական մարմնի հաղորդագրության՝ տրանսպորտային անվտանգության մասնագետների կողմից դիտարկվել է Էրեբունի վարչական շրջանով ուղևորափոխադրում իրականացնող 37 տրանսպորտային միջոց, որի արդյունքում հայտնաբերվել է հակահամաճարակային կանոնների խախտման 4 դեպք, որոնց հիմքով կազմվել են վարչական արձանագրություններ։

Տեսչական մարմնից հայտնում են, որ փետրվարի 1-11-ն ընկած ժամանակահատվածում դիտարկվել է մայրաքաղաքի 12 վարչական շրջաններով ուղևորափոխադրում իրականացնող 373 տրանսպորտային միջոց, կազմվել 35 վարչական արձանագրություն։ 

Հանրային տրանսպորտի նկատմամբ վերահսկողությունը կլինի շարունակական։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter