Պատերազմին մասնակցած երիտասարդները Քաղավիացիայի կոմիտեում կրթության և աշխատանքի նոր հնարավորություն կունենան
Զինվորի տուն վերականգնողական կենտրոնի տղաները առաջին էքսկուրսիան են կատարել օդանավակայանի բաց և փակ, թույլատրելի և անթույլատրելի գոտիներ։ Զինվորի տան մամուլի ծառայությունը նշում է, որ տղաները գոհ են, ոգևորված։ Նրանք ունեն կրթության և աշխատանքի նոր հնարավորություն։
«Զինվորի տան և Քաղավիացիայի կոմիտեի թիմերն անհամբեր սպասում են, թե պատերազմին մասնակցած քանի երիտասարդ կկարողանա հաղթահարել այս մարտահրավերը և որ բաժիններում նրանք կգտնեն իրենց տեղերը»,- նշվում է գրառման մեջ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել