HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՃՏՊ Սևան-Դիլիջան ավտոճանապարհին

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 12-ին՝ ժամը 07:18-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սևան-Դիլիջան ավտոճանապարհի 27-րդ կմ-ին «Mercedes-Benz C240» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Ռ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 70 մ գլորվել ձորը. վարորդը տեղում մահացել է. ավտոմեքենայի մոտ հայտնաբերվել է 12-15 տարեկան տղա երեխայի դի։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, ուղևոր Մ. Ռ.-ն (ծնված  2007 թ.) տեղափոխվել է Դիլիջանի ԲԿ։ Փրկարարներն ուղևոր Ս. Ռ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է Դիլիջանի ԲԿ։

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի դին, դիերը ձորից դուրս են բերել և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter