HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իտալիայում Էտնա հրաբուխը ժայթքել է

Իտալիայի Սիցիլիա կղզում նախօրեին տեղի է ունեցել Էտնա հրաբխի հերթական ժայթքումը։ Այդ երկրի երկրաֆիզիկայի և հրաբխագիտության ազգային ինստիտուտի (INGV) տվյալներով` ժայթքումը տեղի է ունեցել հրաբխի հարավարևելյան խառնարանում, մոտ 2900 մետր բարձրության վրա, շուրջ 8 կիլոմետր երկինք արտանետելով մոխիր և ծուխ:

Խառնարանից ձևավորվել է երեք պիրոկլաստիկ հոսք։ Առաջին երկուսն անցել են մի քանի հարյուր մետր դեպի Վալե դել Բովե գոգավորություն, իսկ երրորդը շարժվել դեպի հարավ՝ ևս անցնելով մի քանի հարյուր մետր։ 

Ինչպես հաղորդվում է, Էտնայի ժայթքումն ու ակտիվությունը դադարել են գիշերը ժամը 01:00-ի մոտ։ Ինստիտուտի հրապարակած տեսանյութում երևում է ժայթքման վերջին պահը։ Պիրոկլաստիկ նյութի արագ արտահոսքի պատճառով երևում է մի քանի հոսքերի ձևավորումը։ 

«Բացի այդ, մենք տեսնում ենք, թե ինչպես է տեսանյութի կեսին ակտիվությունը գրեթե դադարում, իսկ դրանից հետո վերսկսվում ուժեղ պայթյունների շարքով»,- նշվում է INGV-ի ֆեյսբուքյան հաղորդագրության մեջ։

Էտնան Եվրոպայի ամենաբարձր գործող հրաբուխն է։ 2013 թվականին այն ներառվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։ 2017 թվականի մարտին, հրաբխի հերթական ժայթքման ընթացքում, վիրավորվել էր 9 մարդ։ Էտնայի ժայթքման պատճառով հրաբխի շրջանում հաճախ կարիք է առաջանում փակել օդային տարածքը։

Լուսանկարը՝ news.euro-24.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter