HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Սուրբ Սարգսի տոնը (լուսանկարներ)

Սուրբ Սարգիս կամ Զորավար Սուրբ Սարգիս, ըստ ավանդության, քրիստոնեական հավատի համար նահատակված և սրբադասված մեծ վկա։

Այսօր հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Սարգսի տոնը։ Տոնական Սուրբ Պատարագը նվիրված է Ս. Սարգիս զորավարի, նրա Մարտիրոս որդու և 14 զինվորների հիշատակին: Տոնի մեկնարկը տրվել է երեկ երեկոյան ժամերգությամբ, իսկ այսօր բոլոր եկեղեցիներում կկատարվի երիտասարդների օրհնության կարգը։

Սուրբ Սարգսի տոնը Հայաստանում նշում են նաև ժողովրդական ավանդույթներով։ Տոնին նախորդող գիշերը երիտասարդ աղջիկները աղի բլիթ են ուտում և ակնկալում երազում տեսնել իրենց ապագա փեսացուին։ Ընդունված է եղել նաև տան տանիքին կամ պատշգամբում ալյուր դնել և սպասել, թե երբ Սուրբ Սարգիսը կթողնի իր ձիու պայտի հետքը։ Ըստ ավանդույթի՝ այն մարդը, ում ափսեում շաղ տված ալյուրի միջով կանցնի Սուրբը, սպասվում է մեծ հաջողություն։

Երևան, Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցի․ 2022 թ․։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter