HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սպանություն Շենգավիթում. կասկածյալը ձերբակալվել է

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում բացահայտվել է նախօրեին Եղբայրության փողոցի բնակարաններից մեկում տեղի ունեցած սպանության դեպքը:

Նախնական տեղեկություններով՝ 2022թ.փետրվարի 11-ին՝ ժամը 18:35-ին, շտապօգնության ենթակայանից ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Եղբայրության փողոցի բնակարաններից մեկում կրծքավանդակի ծակած թափանցող վերքով հայտնաբերվել է տղամարդու դիակ

Դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և նշված բնակարանի հյուրասենյակի բազմոցի վրա հայտնաբերել նույն բնակարանի` 1962թ. ծնված բնակչի դին՝ կրծքավանդակի ձախ հատվածում կտրած-ծակած վերքով, և դանակ:  

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննության ընթացքում սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է 1999թ. ծնված երիտասարդ և հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ: 

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատահետքաբանական և դիակի դատաբժշկական փորձաքննություններ, առգրավվել են տոժողի և կասկածյալի հագին դեպքի պահին եղած հագուստները, վերցվել են փորձանմուշներ:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ տղամարդու՝ կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք ստանալու բոլոր հանգամանքները, շարժառիթը պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter