HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սուրբ Սարգիս եկեղեցում կատարվել է զինծառայողների օրհնության կարգ

Փետրվարի 12-ին սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնն է, նաև` սուրբ Սարգիս զորավարի հիշատակության և երիտասարդների օրհնության օրը, որը նշվում է Հայ Առաքելական Եկեղեցու կողմից։ Տոնի առթիվ Արարատյան հայրապետական թեմի Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցվել է տոնական Սուրբ պատարագ և կատարվել զինծառայողների օրհնության կարգ։

Պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ այնուհետև Առաջնորդարանի դահլիճում տեղի է ունեցել զինծառայողների պարգևատրման արարողություն: Արցախյան 44-օրյա պատերազմին մասնակցած, ինչպես նաև մարտական հերթապահություն իրականացնող 20 զինծառայողներ պարգևատրվել են Արարատյան հայրապետական թեմի հատուկ պարգևներով և խորհրդանշական նվերներով:

Պարգևները հանձնել է Հայ Առաքելական Եկեղեցու Արմավիրի թեմի առաջնորդ, գերաշնորհ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը: Նա  շնորհավորել է բոլորին և կոչ  արել  շարունակել նույն նվիրումով  իրականացնել մեր հայրենիքի սահմանները պաշտպանելու սրբազան առաքելությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter