HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրդեհ Հաղթանակ թաղամասում. կա զոհ և մեկ տուժած

Փետրվարի 13-ին, ժամը 01։00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Հաղթանակ թաղամասի ամառանոցային 2-րդ տարածքի տներից մեկում։

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ այրվում է մեկ տուն և երկու տնակ։

Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը և Բժշկական ապահովման վարչության հերթապահ բժիշկը:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ քաղաքացի Ք. Գ.-ն (մոտ 40 տարեկան) հոսպիտալացվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։05-ին, մարվել՝ 03։03-ին։ Այրվել են տներից մեկը և կից փայտաշեն տնակը՝ 135 քմ։ Տան մեջ հայտնաբերվել է Հ. Ա.-ի (ծնված 1988 թ․) դին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter