HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Օրբանն առաջին անգամ ակնարկել է Եվրամիությունից Հունգարիայի դուրս գալու հնարավորության մասին

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն առաջին անգամ ակնարկել է Բուդապեշտի՝ Եվրամիության կազմից դուրս գալու հնարավորության մասին։ Համապատասխան հայտարարությունը աջ պոպուլիստական «ՖԻԴԵՍ-Հունգարական քաղաքացիական միություն» կուսակցության առաջնորդն արել է շաբաթ օրը՝ փետրվարի 12-ին։ Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ Օրբանը հանդես է եկել ժողովրդին ուղղված ուղերձով՝ այդպիսով սկսելով կառավարության ղեկավարի պաշտոնին վերընտրվելու իր քարոզարշավը։ 

Քաղաքական գործչի պնդմամբ՝ Եվրամիությունը վարում է «սուրբ պատերազմ, ջիհադ»՝ օրենքի գերակայության կարգախոսի տակ։ Նա Բրյուսելից պահանջել է «համբերություն» ցուցաբերել Հունգարիայի նկատմամբ։ Հակառակ պարագայում, ըստ Վիկտոր Օրբանի, միևնույն ճանապարհով կողմերը չեն կարողանա գնալ։ 

Իր մեկնաբանությունն Օրբանն արել է մի քանի օր առաջ այն բանից, երբ ԵՄ դատարանը պետք է որոշում կայացնի Եվրամիության իրավունքի գերակայության նոր մեխանիզմի վերաբերյալ՝ ի պատասխան Հունգարիայի և Լեհաստանի հայցերի։ Նախատեսվում է, որ Հունգարիայում խորհրդարանական ընտրությունները կկայանան ապրիլի 3-ին։

Լեհաստանը 2021 թվականի մարտի 11-ին Լյուքսեմբուրգում ԵՄ դատարան հայց է ներկայացրել այն մեխանիզմի դեմ, որը թույլ է տալիս կրճատել վճարումները Եվրամիության բյուջեից: Վարշավայում հայտարարել են, որ այդպիսի որոշումները հանդիսանում են Եվրոպական միության պետությունների իրավասություններին միջամտություն, իսկ ԵՄ մակարդակով պայմանագրերը չեն պարունակում նման մեխանիզմի իրավական հիմքեր։ 

Դատարան համանման բողոք է ներկայացրել նաև Հունգարիան։ Այդ երկրի արդարադատության նախարար Յուդիթ Վարգան հայտարարել է, որ Բուդապեշտը չի կարող թույլ տալ, որ եվրոպական օրենսդրությունը լրջորեն խախտող դրույթը ուժի մեջ մնա։

ԵՄ իրավունքի գերակայության մեխանիզմը գործում է 2021 թվականի սկզբից։ Այն նախատեսում է, որ Եվրահանձնաժողովը կարող է կրճատել միասնական բյուջեի հատկացումների տրամադրումն այն երկրներին, որտեղ գոյություն ունի Եվրամիոթյան օրենքի գերակայության խախտումների պատճառով փողերի ոչ նպատակային կիրառման վտանգ։

Լուսանկարը՝ John Thys/Pool/AP

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter