HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՃՏՊ Սեբաստիայի փողոցում. կան տուժածներ

Փետրվարի 13-ին, ժամը 20։05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 16 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդմամբ՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Սեբաստիայի փողոցի թիվ 16/1 շենքի մոտակայքում բախվել են «Opel Astra G» (վարորդ՝ Ա. Ա., ծնված 1977 թ․), մեկ այլ «Opel Astra G» (վարորդ՝ Դ. Հ., ծնված 1980 թ․), «Opel Zafira» (վարորդ՝ Հ. Հ., ծնված 1988 թ․) և «Nissan Juke» (վարորդ՝ Ժ. Ս., ծնված 1981 թ․) մակնիշների ավտոմեքենաները։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա. Ա.-ին և ուղևոր Լ. Ա.-ին (ծնված 1988 թ․) մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջիններս հոսպիտալացվել են «Աստղիկ» ԲԿ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter