HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մահվան ելքով ՃՏՊ-ներ Տավուշի մարզում

Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ՝ «Գոշ» լճի մոտ տեղի ունեցած մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի առթիվ:

ՔԿ հաղորդմամբ, նախնական տվյալներով, 2022թ. փետրվարի 12-ին` ժամը 06:00-ի սահմաններում, 31-ամյա տղամարդը իր «ՈւԱԶ-31519» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել ձորը, ինչի արդյունքում վերջինս տեղում մահացել է, իսկ ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն:

Նախաքննության ընթացքում կատարվել են անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողություններ, նշանակվել են դատաբժշկական և դատաավտոտեխնիկական փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է:

ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են միջոցառումներ՝ պարզելու Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 85-րդ կմ հատվածում տեղի ունեցած մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքները, որի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով:

«Ըստ նախնական տվյալների, 2022թ. փետրվարի 12-ին` ժամը 07:00-ի սահմաններում, 69-ամյա տղամարդն, իր «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայով, հիշյալ վայրում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել ձորը, ինչի հետևանքով վերջինս և նրա ուղևորներից մեկը տեղում մահացել են, իսկ մյուս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են   բժշկական կենտրոն: Նշանակվել են դատաբժշկական և դատաավտոտեխնիկական փորձաքննություններ: Կատարվում է նախաքննություն»,- ասված է ՔԿ հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter