HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

COVID-19-ի վերաբերյալ Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրի հետազոտության արդյունքները՝ «Frontiers in Immunology» գիտական ամսագրում

«Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրի իրականացրած COVID-19-ի վերաբերյալ գիտական հետազոտությունների արդյունքները 2022 թվականի փետրվարին տպագրվել են իմունոլոգիայի միջազգային ամենահեղինակավոր պարբերականներից մեկում` «Frontiers in Immunology» գիտական ամսագրում և ապացուցում են թիրախային խմբի առաջնահերթ պատվաստման անհրաժեշտությունը»,- հայտնում է առողջապահության նախարարությունը:

Ըստ հայ մասնագետների՝ COVID-19-ի խիստ անհատական ընթացքը և սաստկության մեծ դիապազոնը (առանց համախտանիշների ընթացքից մինչև մահվան ելք) հիմք են տալիս մտածելու, որ հիվանդի իմուն համակարգն ու գենետիկ կառուցվածքն առանցքային դեր ունեն հիվանդության ընթացքի, սաստկության և հետևանքների գործում: Բազմաթիվ գիտական հրապարակումներ կան, որոնք հաստատում են մարդու լեյկոցիտային անտիգենների (Human Leukocyte Antigen /HLA) և COVID-19 հիվանդության կապակցվածությունը:

Նմանատիպ հետազոտություն իրականացնող առաջին կենտրոններից է Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրը, որի տիպավորման լաբորատորիան, ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտաշխատողների և «ClinSoft» կազմակերպության հետ կարճ ժամկետներում մշակել են հետազոտության սխեման:

Հետազոտությանը մասնակցել է COVID-19-ով վարակված 300 պացիենտ` բաժանված երեք ենթախմբի` ըստ հիվանդության ախտանիշների: Որպես համեմատական խումբ` վերցվել են ռեեստրի 5000 կամավոր դոնորների տվյալները: Ե՛վ հիվանդները, և՛ համեմատական խմբի կամավոր դոնորները տիպավորված են եղել ժամանակակից սեքվենավորման եղանակով: Հետազոտության արդյունքում պարզվել է, որ HLA-C*04:01 անտիգենի բարձր հաճախականությունը մարդկանց տարիքային բարձր խմբում կարող է բերել հիվանդության ավելի ծանր ընթացքի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter