HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մոդեռնայի» պիտանիության ժամկետը 7 ամսից փոխվել է 9-ի` -25ºC-ից -15ºC պահպանելու պայմաններում

«Մոդեռնա» ընկերության արտադրության Սպայկվաքս (Spikevax, նախկինում՝ COVID-19 Vaccine Moderna) պատվաստանյութի պիտանիության ժամկետն առաջին կիրառման թույլտվությամբ հաստատված էր 7 ամիս, որից հետո արտադրողը շարունակել է կայունության հետազոտությունները և արձանագրել, որ որակական ցուցանիշները ևս 2 ամիս անփոփոխ են մնում: Այս մասին հայտնում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը՝ նշելով, որ փաստն ընդունվել է նաև պատվաստանյութի կիրառման թույլտվություն տրամադրած իրավասու մարմինների կողմից (ՄԲ, ԱՄՆ, ԵՄ)՝ որպես հետգրանցումային փոփոխություն: 

Այսպիսով, Սպայկվաքս պատվաստանյութի չբացված սրվակների պիտանիության ժամկետը 7 ամսից փոխվել է 9-ի` -25ºC-ից -15ºC պահպանելու պայմաններում: 

Միաժամանակ, որոշվել է երկամսյա երկարաձգումը տարածել մինչև 2022 թվականի փետրվարն արտադրված սերիաների վրա, ինչը կիրառելի է բոլոր երկրներում, նաև` Հայաստանում առկա պատվաստանյութի համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter