HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Գյումրիի թիվ 34 ընտրատարածքում 19.00-ի դրությամբ ընտրություներին մասնակցել էր ընտրողների 43,23 տոկոսը

Թիվ 34 ընտրատարածքի գրանցված 62 200 ընտրողներից ժամը 19-ի դրությամբ համամասնականով մասնակցել է8 27085 ընտրող կամ 43,23 տոկոսը, իսկ մեծամասնականով՝ 27770 ընտրող, որը կազմում է ընտրողների 44,65 տոկոսը:

Այս ընտրատարածքի 4 ընտրատեղամասերում ընտրությունները սկսվելուց կես ժամանց արդեն իսկ միջադեպ էր գրանցվել՝ խոչընդոտվել էր ԶԼՄ ներկայացուցիչների աշխատանքը: Թիվ 34 ընտրատարածքի ընտրական հանձնաժողովի նախագահ Էդվարդ Բաղրամյանն ասաց, որ սկզբնական լուրն իմացել է տեղական հեռուստաընկերությունների պատրաստած ռեպորտաժներից, այնուհետեւ խոսել հանձնաժողովի նախագահի հետ:

Ըստ այդ տեղեկությունների՝ լրագրողական խումբը կոնկրետ թիվ 6 դպրոցում չի հասցրել անգամ ներկայանալ ու սկսել աշխատանքը: Թիկունքից մոտեցած երիտասարդը հափշտակել է օպերատորի ձեռքի տեսախցիկն ու հեռացել: Էդուարդ Բաղրամյանի փոխանցմամբ՝ հետ վերադարձրած տեսախցիկը դեռ գտնվում է 34/25 ընտրատեղամասի չհրկիզվող պահարանում, օպերատորը հրաժարվում է գնալ վերցնել այն:

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter