HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՌՀ-ում ստեղծվել է «Կիսահաղորդիչների ֆիզիկա» մասնագիտությամբ ֆիզիկայի մասնագիտական խորհուրդ

Բարձրագույն որակավորման կոմիտեի որոշման համաձայն` Հայ-Ռուսական համալսարանում ստեղծվել է «Կիսահաղորդիչների ֆիզիկա» մասնագիտությամբ ֆիզիկայի մասնագիտական խորհուրդ, որը կարող է կազմակերպել թեկնածուական և դոկտորական ատենախոսությունների պաշտպանություններ: Այս մասին հայտնում է Հայ-Ռուսական համալսարանը։

«Վերոնշյալ խորհուրդը (11 հոգի ընդհանուր կազմով) գլխավորել է ՀՌՀ-ի Ինժեներաֆիզիկական ինստիտուտի տնօրեն, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հայկ Սարգսյանը, իսկ գիտական քարտուղարն է ՀՌՀ-ի Ընդհանուր ֆիզիկայի և քվանտային նանոկառուցվածքների ամբիոնի վարիչ, ֆիզմաթ գիտությունների թեկնածու, դոցենտ Դավիթ Հայրապետյանը։ Խորհրդի կազմում են ընդգրկվել նաև Սանկտ Պետերբուրգի Պետրոս Մեծի անվան Պոլիտեխնիկական համալսարանի ներկայացուցիչներ Դմիտրի Ֆիրսովը, Վադիմ Շալիգինը և Մաքսիմ Վինիչենկոն: 

Պրոֆեսոր Հայկ Սարգսյանի հավաստմամբ` «Կիսահաղորդիչների ֆիզիկա» մասնագիտությամբ ֆիզիկայի մասնագիտական խորհուրդի ստեղծումը լայն հեռանկարներ է բացում մեր համալսարանի առջև` բարձրակարգ գիտական կադրերով համալսարանին և պետությանն ապահովելու համար, ինչպես նաև ինժեներաֆիզիկական կրթության մրցունակության բարձրացման համար: Բացի այդ` այս ամենը հնարավորություն է ստեղծելու ապահովել գիտական կադրերի շարունակականությունը և բարձրացնել գիտական դպրոցների աշխատանքի արդյունավետությունը: 

Առաջիկայում Հայ-Ռուսական համալսարանում կայանալու են ատենախոսությունների նախապաշտպանություններ, իսկ առաջիկա երեք ամսվա ընթացքում լինելու է նաև առաջին թեկնածուական ատենախոսության պաշտպանությունը»,- նշված է հաղորդագրության մեջ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter