HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՈւԱԿ-ի Ճառագայթային ուռուցքաբանության վերանորոգված բաժանմունքը վերաբացվել է

ԱՆ-ն տեղեկացնում է, որ ՎԱՖանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում (ՈւԱԿ) այսօր վերաբացվել է Ճառագայթային ուռուցքաբանության վերանորոգված բաժանմունքը։

«Բացման արարողությանը մասնակցել են առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Շրջայցի ընթացքում կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանը ներկայացրել է իրականացված շինարարական և նորոգման աշխատանքները։ Բաժանմունքի ղեկավար Թաթուլ Սաղաթելյանը նշել է, որ ամբողջովին վերափոխվել են բաժանմունքի արտաքին տեսքը և հիվանդների կեցության պայմանները։ Հաջորդ փուլով նախատեսվում է նոր տեխնոլոգիական մասնաշենքի կառուցում և երկու գերժամանակակից գծային արագացուցիչների ձեռքբերում։

Պատասխանատուների հավաստմամբ` վերանորոգված բաժանմունքում պացիենտներին մատուցվում են ժամանակակից ստանդարտներին համապատասխան բժշկական ծառայություններ, որոնց զգալի մասն իրականացվում է պետական պատվերի շրջանակում:

Հյուրերը շրջել են կենտրոնում, նաև` Պալիատիվ ծառայության և Ռադիոլոգիական մասնաշենքերի շինհրապարակներում, ծանոթացել աշխատանքների ընթացքին:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշել է, որ ՈւԱԿ-ը, որպես ազգային կենտրոն, պետք է լինի իրապես ազգային, և նախարարությունը շարունակաբար ջանք է գործադրում դրա համար։

«75-ը լուրջ տարիք է, և շատ կարևոր է տեսնել կենտրոնի երիտասարդացումը և զարգացումը: Կարևոր է, որ ամեն սերունդ իր ներդրումն ունենա, առաջընթաց ապահովի և հանձնի հաջորդ սերնդին։ Այդպես է կառուցվում կենտրոնը, այդպես է կառուցվում երկիրը», - ասել է Անահիտ Ավանեսյանը` անձնակազմին մաղթելով աշխատանքային նորանոր հաջողություններ։

ՈւԱԿ-ի տնօրեն Նարեկ Մանուկյանը շնորհակալություն է հայտնել առողջապահության նախարարությանը շարունակական աջակցության համար` նշելով, որ առանց դրա կենտրոնն այսպիսի առաջընթաց չէր ունենա։ 

2020 թվականից ՈւԱԿ-ում իրականացվում են մեծածավալ շինարարական և վերանորոգման աշխատանքներ, որոնց շնորհիվ լիովին փոխվել է հին, 40-ամյա շենքի ներքին տեսքը։ Այսօրվա հիվանդանոցային պահանջներին համապատասխան` արդեն նորոգվել ու վերազինվել են կենտրոնի բոլոր կլինիկական բաժանմունքները, ձեռք է բերվել 100-ից ավելի սարք-սարքավորում: Շարունակվում են ադմինիստրատիվ մասի բարեկարգման աշխատանքներն, ինչպես նաև` 2021 թվականին մեկնարկած նոր՝ Պալիատիվ ծառայության և Ռադիոլոգիական մասնաշենքերի շինարարությունները»,- նշված է ԱՆ հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter