HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են կասկածելի զանգվածներ

2022 թվականի փետրվարի 13-ին՝ ժամը 22:10-ի սահմաններում, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները անձնական զննության արդյունքում դատապարտյալ Գ. Հ.-ի մոտից հայտնաբերել են մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 0,48 գրամ քաշով դեղնականաչավուն զանգված:

Քրեակատարողական ծառայության փոխանցմամբ՝ երկու օր անց՝ փետրվարի 15-ին, նույն հիմնարկի ծառայողները զննության են ենթարկել կալանավորված անձ Հ. Վ.-ի անվամբ բերված հանձնուքը, ինչի արդյունքում հանձնուքում առկա շոկոլադե կոնֆետների միջից հայտնաբերել են 3 հատ սև, կոշտ, կասկածելի զանգված՝ ընդհանուր 9,8 գրամ քաշով:

Փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել են դատաքիմիական փորձաքննություններ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter