HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«ՉԻ». ԱԱԾ-ն փակել է ոստիկանական տուրբյուրոն

«ՉԻ»-ի իրազեկ աղբյուրների փոխանցմամբ' Ազգային անվտանգության ծառայությունը շուրջ կես տարի գաղտնալսել է հանցավոր խումբ կազմած ոստիկանության մի քանի աշխատակցի հեռախոսազրույցները և հետևել նրանց կապերին' հենվելով իր ունեցած օպերատիվ տվյալների վրա: Խոսքը վերաբերում է բավականին բարձր վճարի դիմաց Հայաստանից Հունաստան մարդկանց կազմակերպված փոխադրելուն:

Հանցագործ ոստիկանները համագործակցել են Հունաստանի դեսպանության որոշ աշխատակիցների հետ: «ՉԻ»-ի ունեցած տեղեկություններով' այս գործի շրջանակներում երկու ամիս առաջ արդեն ձերբակալվել է դեսպանատան չորս աշխատակից:

Ձերբակալվել է նաև «վիզայի» գործ անող վեց ոստիկան, այդ թվում ' «Օրջոնիկիձեի Անոն» (Էրեբունու ոստիկանության հաշվապահը), որի վրա է եղել «կլիենտ» գտնելը, այսինքն' մարդկանց հավաքագրելը:

Խոսվում է 4-5 հազար եվրո «սակագնով» մոտավորապես 200 հոգու այդ ճանապարհով արտերկիր ուղարկելու մասին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter