Տաթև-Կապան ավտոճանապարհից փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 15 բեռնատար
Փետրվարի 15-ին, ժամը 09:26-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթև-Կապան ավտոճանապարհին՝ Տաթևի վանքի մոտակայքում, ավտոմեքենաները մերկասառույցի պատճառով չեն կարողանում շարունակել ընթացքը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ ավտոմեքենաներն արգելափակվել են ցեխակույտում։
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 15 բեռնատար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել