HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բջնի գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Փետրվարի 15-ին, ժամը 22:00-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բջնի գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդմամբ՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 14-րդ փողոցի տներից մեկի տանիքում (մոտ 45 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:35-ին, մարվել՝ 23:16-ին: Այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 45 քմ) և տանիքում կուտակած անասնակեր (մոտ 500 կգ):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter