HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՄԻՊ-ի վերջին փաստահավաք աշխատանքները Գեղարքունիքի մարզում

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ադրբեջանական հանցավոր արարքների փաստերը պետք է օգտագործել, որ ուժեղացնենք դրանց վերջ տալու և նրանց հեռացնելու գործը։

«Բայց մեր քայլերը պետք է լինեն թիրախային ու ժամանակին, հեռահար մտածված, այլ ոչ թե թույլ տալով կոպիտ սխալներ` ասել, թե դա անիրատեսական լուծում է:

Ադրբեջանական հանցավոր արարքներով մեր բնակիչներին պատճառվում են լուրջ զրկանքներ ամեն օր` անվտանգությանն սպառնալիքներին ավելացնելով սոցիալական խնդիրները:

Գեղարքունիքում, օրինակ, մի շարք գյուղեր ընդհանրապես զրկվել են ջրից, կոպիտ խախտված են մարդկանց իրավունքները:

Ադրբեջանական զինված ծառայողները մեր գյուղերի հարևանությամբ արձակում են կրակոցներ, բացահայտ խոչընդոտում են, որ մարդիկ զբաղվեն գյուղատնտեսությամբ, վաստակեն ընտանիքի եկամուտը:

Մեր իրավունքների երաշխիքները պետք է ստեղծենք ինքներս:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի վերջին փաստահավաք աշխատանքները Գեղարքունիքի մարզում. այն կներկայացնենք միջազգային ատյաններում»,- գրել է նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter